Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ալգորիթմեր

Ինչու է ցավում ողնաշարը

Ինչու է ցավում ողնաշարը

Ցավոք, մեզանից ոչ մեկը թիկունքի ցավերից ապահովագրված չէ: Անսպասելի ցավը կարող է «բռնել» ամենուր. աշխատավայրում, աշխատասեղանի մոտ երկար նստելիս, կամ, ընդհակառակը, ակտիվ հանգստի ժամանակ` ֆիզիկական ծանրաբեռնվածության պատճառով, մարզադահլիճում, նույնիսկ տանը:

 

Որպես սկիզբ, առաջարկում ենք ոչ մեծ թեստ, որի արդյունքները ցույց կտան, դուք առողջ թիկունքի երջանիկ տերն եք, թե` ոչ: Եվ այսպես:

 

1. Մատների ծայրերով շոշափեք ողնաշարը, հպվելով ամեն մի ողնին (կամ խնդրեք որևէ մեկին օգնել ձեզ): Այդ գործողությունը.

 

  • ցավոտ է - 2
  • մի քիչ է ցավոտ – 1
  • անցավ է - 0:

 

2. Մատներով շոշափեք ուսամկանները: Դուք զգում եք, որ դրանք.

 

  • լարված են – 2
  • մի թեթև լարված են  - 1
  • փափուկ են – 0:

 

3. Ուղիղ կանգնեք, ոտքերը միացրեք, խոնարհվեք: Այդ դիրքից փորձեք մատների ծայրով հասնել հատակին: Վարժությունը կատարում եք. 

 

  • թեթև - 0
  • դժվարությամբ - 2
  • ողնաշարում ցավ է առաջանում – 3: 

 

4. Նստեք հատակին, աշխատեք ճակատով հպվել ծնկներին: Դուք զգում եք.

 

  • ծնկների տակ լարվածություն – 1
  • ողնաշարում ցավ – 3
  • ոչ մի զգացում – 0: 

 

5. Ձեռքերը թիկունքին միացրեք իրար (մեկ ձեռքը հետ տարեք ուսի վրայից, երկրորդը` կողի տակից): Դուք.

 

  • ձեռքերը չկարողացաք միմյանց հասցնել – 2
  • միայն մատների ծայրերով հպվեցիք – 1
  • կարողացաք շղթայել մատները – 0:

 

6. Պառկեք թիկունքին, ոտքերը ծալեք, վեր բարձրացրեք առանց միմյանց հպելու այնպես, որ կոնքազդրային հոդերի հետ ուղիղ անկյուն կազմեն: Աշխատեք ոտքերը պահել նման դիրքով.

 

  • պահում եք երկար – 0
  • ոտքերը հոգնել են – 1
  • հոգնել է մեկ ոտքը – 3
  • գոտկատեղում ցավ եք զգում – 2: 

 

7. Փորձեք կզակով հպվել ուսին (ուսերն անշարժ պահել).

 

  • չի հաջողվում հասնել ուսին – 3
  • շարժումը ցավ է պատճառում, հասնում եք դժվարությամբ - 2
  • դյուրին եք կատարում – 0:

 

Հաշվեք միավորները

 

0-3 միավոր. ձեր ողնաշարն առողջ է, ձեզ պետք են միայն կանխարգելիչ միջոցներ, որոնց թվին է պատկանում ամենօրյա մարմնամարզությունը:

 

4-15 միավոր. ողնաշարի տհաճ զգացողությունները նախազգուշացնող են: Ձեզ անհրաժեշտ է բժշկի մոտ գնալ և վերականգնող բուժման կուրս անցնել: 

 

16 և ավելի միավոր. հնարավոր է, որ ողնաշարի առողջական վիճակը մտահոգիչ է: Անհրաժեշտ է մանրամասն հետազոտություններ անցնել և խնդիրների դեպքում բուժման մեթոդն ընտրել:  

 

Ինչպիսին էլ որ լինեն թեստի արդյունքները, վստահաբար կարելի է ասել, որ, ըստ վիճակագրության, homo sapiens տեսակին պատկանող, միջին տարիքի 1050 ներկայացուցիչներից միայն մեկը կարող է պարծենալ, որ ողնաշարում երբեք ցավ չի զգացել: Դրա հիմնական պատճառն այն փաստն է, որ մի քանի միլիոն տարի առաջ, էվոլյուցիոն գործընթացի արդյունքում, մեր հեռավոր նախնիները կանգնեցին երկու ոտքի վրա, այդ ժամանակներից մարդը կաթնասուններից միակն է, որ տեղից տեղ կարողացել է տեղափոխվել ուղիղ դիրքով քայլելով: Մի կողմից, իհարկե, հարմար է: Իսկ մյուս կողմից, երբ մենք կանգնած ենք, ողների վրա մոտ 150 կգ ծանրություն է ընկնում, ուղիղ մեջքով նստած դիրքում` 200 կգ, եթե կռացած դիրքում եք նստած` մինչև 275 կգ:  

 

Իհարկե, բնությունը ստեղծել է նաև լուրջ ծանրաբեռնվածության տակ գտնվող ողնաշարի պաշտպանության որոշակի միջոցներ: Այսպես, հայտնի է, որ գիշերային քնից հետո, թուլացած վիճակում ողնաշարը երկարում է 2-3 սմ-ով: Բայց պետք է հիշել, որ տխրահռչակ ՙապրած տարիների բեռը՚ հասակը պակասեցնում է 2-5 սմ-ով և դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ողների միջև աճառներն ու սկավառակներն աստիճանաբար մաշվում են կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայության և հարակից հյուսվածքներում արյան վատ շրջանառության պատճառով: 

 

Սակայն մենք գերադասում ենք աչք փակել խնդիրների առկայության վրա և մեզ անպատասխանատու պահել, ուշադրություն չդարձնելով ողնաշարի «օգնության խնդրանքին»: «Կպառկեմ, կանցնի», սովորաբար մտածում ենք մենք, վերադառնալով ամենօրյա գործերին և հետաձգելով բժշկին այցելությունը, դրանով միայն վատացնելով վիճակը: 

 

Փորձենք ճշտել, թե ինչին է պետք ուշադրություն դարձնել: 

 

Ողնաշարի ցավերի հիմնական պատճառները

 

Ուսերում և ողնաշարում անսպասելի ցավի առավել տարածված պատճառը նյարդա-մկանային ջղակծկումն է, որն առաջանում է անհարմար դիրքում երկար ժամանակ գտնվելիս (օրինակ, նստած աշխատելիս, կամ քնած ժամանակ): Այս խնդիրը հաղթահարելը բավական դյուրին է, եթե ձեռքի տակ կան ժամանակակից ցավազրկող միջոցներ, որոնք ազդում են անմիջապես մկանային ջղակծկման վրա, օրինակ, կետոնալ-տերմոյի տաքացնող կպչաժապավեն-սպեղանին: 

 

Պատահաբար կտրուկ շրջադարձ կատարելիս կարող էառաջանալ, այսպես կոչված, գոտկատեղում «րակոցը» (գոտկատեղա-սրբոսկրային սուր ռադիկուլիտ): Հարկ է նշել, որ այդ տկարությունը ուղեկցում է ոչ միայն տարեց մարդկանց, դրանով հաճախ տառապում են նաև երիտասարդները, այդ պատճառով էլ մարզասրահ հաճախելիս, մի մոռացեք մկանները մի լավ ՙտաքացնել՚, մինչև ինտենսիվ մարզանքին անցնելը:  

 

Իդեալական ողնաշարը պետք է ուղիղ լինի: Սակայն, տարբեր արտաքին (ոչ ճիշտ կեցվածք, մանկական տարիներին ծանր պայուսակ կրելը) կամ ներքին պատճառների (օրինակ, ժառանգականությունը) հետևանքով կարող է ողնաշարի կորացում լինել, կամ էլ սկոլիոզ, որոնք էլ են ցավի աղբյուր: Այս դեպքում բուժումը պետք է անմիջապես սկսել, հիվանդության հայտնաբերումից հետո, առանց ուշացնելու, այդ դեպքում արդյունավետ բուժման հավանականությունն ավելանում է:   

 

Ողնասյունը շրջափակող մկաններում և կապաններում փոխանակային պրոցեսների խանգարման հետևանքով կարող է օստեոխոնդրոզ զարգանալ: Այս դեպքում, ժամանակի ընթացքում կարող են ողները ձևափոխվել: Դրանց վրա ելուններ ու սեպեր են առաջանում, որոնց օգնությամբ օրգանիզմը փորձում է վերականգնել վնասված ողնը: Դրա հետ մեկտեղ, ոսկրային և աճառային հյուսվածքներում քայքայող ախտընթացներ են սկսվում, որոնք նույնպես կարող են նյարդաբանական կամ ռադիկուլիտային ցավերի պատճառ լինել:   

 

Հարկ է նաև հիշել, որ մեր ողնաշարի հիմնական թշնամիներն են.

 

  • ավելորդ քաշը, որը ողնաշարի վրա ավելորդ մեխանիկական ծանրաբեռնվածություն է,
  • ծխելը, նյութափոխանակության խանգարումը և օրգանիզմում վերականգնողական պրոցեսների դանդաղումը,
  • նստակյաց կենսակերպը, որի պատճառով նվազում է մկանների տոնուսը, որոնք ողնաշարը ճիշտ դիրքում են պահում,
  • ոչ ճիշտ կեցվածքը, որի պատճառով կորանում է ողնաշարը,
  • չափից շատ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, որն ավելացնում է նյարդա-մկանային ջղակծկման զարգացման հավանականությունը, ողնաշարում ցավի առաջացումը: 

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 8-9.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

17.05.2015

Հարգելի Աննա, բարև Ձեզ: Ողնաշարի պոչուկային հատվածը կազմված է 3-5 պոչուկային ողերից, որոնք մեծահասակների մոտ սերտաճում են առաջացնելով մեկ ամբողջական սրբոսկր: Եթե նույնիսկ պոչուկային հատվածում մեկ ող ավելի լինի, արտաքինից նման տեսք չի ունենա: Հարկավոր է դիմել ողնաշարաբանի, հնարավոր է կա պոչուկային հատվածի տեղաշարժ, որը երեխաների մոտ հաճախ է հանդիպում:

Աննա

11.05.2015

Բարև ձեզ. Տղաս 3 տարեկան է. Նստատեղի պոչուկային հատվածում կարծես ավելորդ ոսկրային մաս է շոշափվում.(մյուս տղաների ս մոտ այդպիսի բան չեմ նկատել. Վերջերս էլ պատահական իմացա որ բարեկամիս աղջկա մոտ ողնաշարի ողը 1.ով ավել է. Արդյոք կա նման բան և հնարավոր է դա լինի ժառանգական .?

Կարդացեք նաև

Ինչ հիվանդությունների մասին է վկայում քթի ձևը. 1in.am
Ինչ հիվանդությունների մասին է վկայում քթի ձևը. 1in.am

Քիթն արտացոլում է օրգանիզմում տեղի ունեցող գործընթացները և այս կամ այն ախտանիշներով արձագանքում դրանց: Մարդու քիթը մասնակցում է այնպիսի...

Ախտորոշում
Ինչի մասին է վկայում կանանց մատների երկարությունը
Ինչի մասին է վկայում կանանց մատների երկարությունը

Գիտնականների մի շարք փորձարկումները ցույց են տալիս, որ կանանց մատների երկարությունը ազդում է նրանց ընկալման զգացողության վրա...

ԼՈՒՐԵՐ: Կին. թվեր և փաստեր Լրահոս կանանց համար
Աչքերը կարող են ասել՝ մարդն ապագայում կունենա՞ զառամախտ
 Աչքերը կարող են ասել՝ մարդն ապագայում կունենա՞ զառամախտ

 

Պարզվում է՝ աչքի հատուկ հետազոտությունը թույլ կտա վաղ փուլում ի հայտ բերել Ալցհեյմերի հիվանդությունը: Այս մասին հաղորդում է zdorovieinfo.ru-ն: Ալցհեյմերի հիվանդությունը ըստ էության նյարդաբանական է, որն արտահայտվում է հիշողության նվազմամբ, խոսքի և շարժումների...

ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն
Հիվանդությունների ախտորոշումը դեմքի միջոցով
Հիվանդությունների ախտորոշումը դեմքի միջոցով

Բավական է մի հայացք գցել մարդու դեմքին, որպեսզի նրա մասին իրականում ամեն ինչ իմանալ: Եվ, չնայած աչքերը հոգու հայելին են համարվում, հատկապես, դեմքի վրա կարելի է «կարդալ», թե ինչպիսի հիվանդություններով է մեր մարմինը տառապում...

Ախտորոշում Առողջապահության լրատու 12-13.2012
Բնավորությունն ախտորոշում է: Պացիենտի հոգեկան վիճակով է պայմանավորված առողջացման արագությունը
Բնավորությունն ախտորոշում է: Պացիենտի հոգեկան վիճակով է պայմանավորված առողջացման արագությունը

Շատերիս մոտ որոշակի տարիքից հետո, նույնիսկ երիտասարդ տարիներին, ձեռք է բերվում որևէ «քրոնիկական» հիվանդություն: Յուրաքանչյուրն արձագանքում է յուրովի...

Հոգեկան առողջություն Ես Առողջապահության լրատու 3.2010
Բարությունն արվեստ է: Հաուպտման. ծաղկեփունջ նվիրե'ք
Բարությունն արվեստ է: Հաուպտման.  ծաղկեփունջ նվիրե'ք

Երբ ծաղկեփունջ են ստանում, այդ ուրախությունը չի կարող մռայլել ոչ մի վրիպում, որը թույլ է տրվել ծաղկեփունջ նվիրելիս: Բայց սովորել ծաղիկ նվիրելու արվեստը, նշանակում է բազմապատկել փոխադարձ ուրախությունը...

Սեր, հարաբերություններ, ընտանիք Օգտակար խորհուրդներ Ես Առողջապահության լրատու 2.2010
Ի˚նչի մասին են խոսում աչքերը, իրիդոդիագնոստիկա...
Ի˚նչի մասին են խոսում աչքերը, իրիդոդիագնոստիկա...

Մարդու աչքերի գեղեցկությունը գնահատվել է բոլոր ժամանակներում: Նրանց մասին լեգենդներ են հյուսվել, բանաստեղծություններ հորինվել: Պոետները հաճախ են աչքերը համեմատում ծովի կամ երկնքի հետ...

Ախտորոշում Ֆարմացևտ պրակտիկ 1.2007 (1) Ես

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ